Բելառուսի դեմ ագրեսիա սանձազերծելը կնշանակի ագրեսիա Ռուսաստանի Դաշնության դեմ․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայի կողմից Բելառուսի դեմ ագրեսիան սանձազերծելը կնշանակի ագրեսիա Ռուսաստանի Դաշնության դեմ։
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Բելառուսի Հանրապետությունը միութենական պետության մաս է։
«Իսկ Բելառուսի դեմ ագրեսիա սանձազերծելը կնշանակի ագրեսիա Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մենք դրան կպատասխանենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»,- ասել է Պուտինը։
Երկրի ղեկավարը նաև ասել է, որ ուկրաինացիների կարծիքը դանդաղ ու աստիճանաբար փոխվում է, գալիս է սթափությունը, ինչպես Եվրոպայում։