ԱՄՆ-ը զորքեր է ուղարկում Սիրիա
Համաշխարհային լրատվական գործակալությունները հայտնում են, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքներում, որոնք վերահսկվում են քրդական խմբավորումների կողմից։
Մասնավորապես, ամերիկյան ABC հեռուստաալիքը հայտնել է, որ հուլիսի վերջին Պենտագոնը նախատեսում է եւս 2500 զինվոր ուղարկել Սիրիա եւ Իրաք։
Ամերիկյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ վերջերս Պենտագոնը, որը հավելյալ ուժեր է կենտրոնացրել Սիրիայի հյուսիսում, նախատեսում է F-16 կործանիչներ տեղակայել Սիրիայում։