Բախմուտի մոտ ուկրաինացիները կատաղի մարտեր են վարում
Ուկրաինացի զինվորականները Բախմուտի շրջանում ծանր մարտեր են վարում ռուսների հետ, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կովալյովը։
Նրա խոսքով՝ Բախմուտի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել Բախմուտ քաղաքից հյուսիս և հարավ։
Կովալևը հավելել է, որ ռուսները ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, բայց կրում են կորուստներ։