ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Իրանի, Հնդկաստանի և Չինաստանանի անհանգստությունը նաև այդ հեռանկարով է պայմանավորված... վերլուծաբան

Վերլուծաբան Գևորգ Դանիելյանը գրում է.

«Արցախում ընթացող դասական իմաստով ցեղասպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը քաղաքագետները բացատրում են զուտ քաղաքական ասպեկտներով՝ մասնավորապես Մեղրու միջանցքով մեծ թուրանի գաղափարի կենսագործման մարմաջով, ինչը տրամաբանական է: Ինձ համար, որպես տասնյակ տարիներ իրավապահ համակարգում աշխատած մեկի, Մեղրու միջանցքի անդուլ պայքարը առաջնահերթ այլ ենթատեքստ ունի, դա թուրքերի համար ընկալվում է իբրև, այսպես կոչված, «գորշ ճանապարհ», ինչը հնարավորություն կտա, գրեթե ներքին համակարգով հասնել անասելի մեծ չափերի թմրանյութերի, մարդկանց, հատկապես՝ երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության:

Այս հեռանկարը չափազանց գրավիչ է հատկապես՝ Աֆղանստանի (այս երկրում միայն թմրանյութերի արտադրությունը կազմում է շուրջ 350 մլրդ դոլար) և Պակիստանի համար, ուստի պատահական չէր նրանց անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում:

Ասվածի համատեքստում մենք, բացի ավանդական դաշնակիցներից, ունենք բազում այլ շահագրգիռ կողմնակիցներ՝ առնվազն Իրան, Հնդկաստան և Չինաստան:

Չինաստանի շահագրգռվածությունն ուղղակի սահմաններ չունի, այս երկիրը Մեծ Բրիտանիայի գաղութատիրության շրջափուլում թմրանյութերի պատերազմների մեջ է եղել և սեփական մաշկի վրա է զգացել այդ աղետի, ինչպես նաև այն հաղթահարելու ծանրությունը: Ներկայումս նրանց անհանգստությունը նաև այդ հեռանկարով է պայմանավորված:

Այս ամենի համատեքստում, կարծում ենք, առավել խելամիտ քայլ կլիներ, նախ՝ չեղարկել, այսպես կոչված՝ «Կրոնի ազատության դաշինքի» տակ 2020 թ. հունիսի 12-ին դրված մեր ստորագրությունը, քանզի այն բացառապես ուղղված է հենց վերը նշված երկրների և Իրաքի դեմ, որոնք երբևէ մեզ համար որևէ կրոնական խնդիր չեն ստեղծել՝ ի տարբերություն թուրքիայի և ադրբեջանի, բացի այդ, վերապահել են մեր թեմերին ավելի լայն լիազորություններ, քան Մայր Աթոռն է օժտված Հայրենիքում:

Հետագա քայլերը կհուշեն քաղաքագետները, միայն հիշեցնեմ, որ դե ֆակտո այդ ճանապարհը փակել է ոչ թե հայկական, այլ հենց ադրբեջանական կողմը՝ որպեսզի թույլ չտար հումանիտար օգնություն հասցնեն երկրաշարժից տուժած Հայաստանին:


Հ.Գ. Մի փոքր ծավալուն տեքստ ստացվեց, բայց մեկ անգամ ևս ընդգծվեց այն անասելի մեծ կարևորությունը, որ ունի ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնությունը, ստորագրե՛ք հանուն Ձեր և Ձեր երեխաների ապագայի»: