Առաջիկայում Ստեփանակերտում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման գործընթացը
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է:
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը քաղաքի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը:

