Ֆրանսիայում կարծում են, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին
Կան նշաններ, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին: Այս մասին նշել է Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոննը:
Պաշտոնյան ընդգծել է, որ խոսքը ռազմական տեխնիկայի մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը օգտագործում է Ուկրաինայում։
«Որքան գիտենք, Չինաստանը զգալի ռազմական հնարավորություններ է մատակարարում Ռուսաստանին»,-նշել է նա:
Ֆրանսիացի պաշտոնյաները պարզաբանել են, որ Բոննը նկատի ուներ երկակի օգտագործման տեխնոլոգիան և ոչ մահաբեր օգնությունը, ինչպիսիք են սաղավարտները և զրահաբաճկոնները: