Ջո Բայդենը խիստ կոռումպացված է, և նրա ընտանիքը միլիոնավոր դոլարների կաշառք է ստացել. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խելահեղություն է անվանել ներկա պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության գաղափարը։ Այս մասին հայտնում է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։
«Այն գաղափարը, որ մենք կարող ենք նույնիսկ մտածել, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին նման պահին, լիովին խելահեղություն է: Այստեղ կա միջուկային զենք ունեցող Ռուսաստանի, Չինաստանի կամ այլ երկրների հետ պատերազմի վտանգը»,- ասել է քաղաքական գործիչը:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խիստ կոռումպացված է, և նրա ընտանիքը միլիոնավոր դոլարների կաշառք է ստացել, այդ թվում՝ Չինաստանից և Ուկրաինայից։