Ճապոնիայում հայտարարել են, որ ուշադիր հետևում են ռուս-չինական ռազմածովային զորավարժություններին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին հայտարարել է, որ ուշադիր հետևում է ռուս-չինական ռազմածովային զորավարժություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք աչալուրջ հետևում ենք Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի ընթացիկ համատեղ գործողություններին մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասել է Հայաշին։
Ռուսաստանը և Չինաստանը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Այսպես, ըստ Bloomberg-ի, երկրները 2022 թվականին ռեկորդային թվով համատեղ վարժանքներ են անցկացրել:
2014 թվականից ի վեր անցկացվել են 36 համատեղ ռուս-չինական զորավարժություններ՝ նախորդ տասնամյակում ընդամենը 10-ի դիմաց: