ՀՀԿ-ն կանգ է առել Տիգրան Սարգսյանի «մարդու» վրա
Արդեն ուրվագծվում է Մարդու իրավունքի պաշտպանի հիմնական թեկնածուն, ով կստանա ՀՀԿ-ի աջակցությունը: Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրելու է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին, ով արդեն հասցրել է հանդիպել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ և առաջիկա նիստում արդեն իսկ ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածությունը:
Հիշեցնենք որ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ 2013 թվ.-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ և փաստացի եղել է Տիգրան Սարգսյանի կադրը: