Հայաստանը քաղցկեղի մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղը չէ. Ռաֆայել Սարգսյան. (տեսանյութ)
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղով հիվանդացության թվի աճ կա: Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը: Նա նաև ասաց, որ վիճակը կատաստրոֆիկ չէ: Սա չնայած նրան, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն քաղցկեղից մահացածների թվով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։
Ռաֆայել Սարգսյանի խոսքով՝ այս տվյալները իրական պատկերը չեն արտացոլում:
«Չեմ հերքում առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, բայց այստեղ սխալմունք կա»,- շեշտեց նա:
Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով քաղցկեղից ՀՀ-ում մահանում Է տարեկան 229 մարդ։
Ռաֆայել Սարգսյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու են հիվանդները նախընտրում արտասահմանում բուժվել: Նա ասաց, որ տեխնիկայի հետ կապված հարցեր կան նաև հոգեբանական տեսանկյունից: Պրոֆեսորը չհերքեց, որ մեզ մոտ կան հիվանդների համար չափազանց թանկ դեղեր, որոնք միլիոնի են հասնում, միայն թե վստահեցրեց, որ դրանք հիվանդներին տրվում են նաև անվճար: Սակայն բուժման, հետազոտման հազվագյուտ եղանակներ կան, որոնք Հայաստանում դեռ տարածում չեն գտել:
Մանրամասները՝ տեսանյութում