Զախարովան խոսել է ավիացիայի միջոցով Արցախ ապրանքներ հասցնելու հնարավորության մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է ավիացիայի միջոցով Արցախ ապրանքներ հասցնելու հնարավորության մասին:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ինչ վերաբերում է հումանիտար օգնության առաքմանը, ինչպես մենք հասկանում ենք, առանձին երկրներ և միջազգային կառույցներ ներկայումս աշխատում են այս խնդրի լուծման տարբեր տարբերակների վրա»,- ասել է Մարիա Զախարովան: