Իլհամ Ալիևն այցելել է Արցախից օկուպացված տարածքներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախից օկուպացված Կովսականի շրջան:
Նա տեղում ծանոթացել է Ահմեդբեյլի-Կովսական-Շուշի ավտոճանապարհի 27 կիլոմետրանոց հատվածի կառուցմանը:
Ճանապարհը ձգվելու է մինչև օկուպացված Կովսականի միջազգային օդանավակայան։