Գնդակը հայկական կողմում է. ՀԱՊԿ-ն զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում. Զախարովա
ՀԱՊԿ-ն զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում:
Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Բայց գնդակը հայկական կողմում է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։