Իրանի շտաբի պետը՝ Ադրբեջանի հետ սահմանային այցի մասին
Իրանն ու Ադրբեջանը սահմանային հարցերում խնդիրներ չունեն, սահմանին իրավիճակը ստուգելուց հետո հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Բարեբախտաբար, մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ զարգանում են, և մենք խնդիրներ չունենք սահմանի և անվտանգության հարցերում։ Փառք Աստծո, երկու երկրների տնտեսական հարաբերություններն օրեցօր զարգանում ու խորանում են»,- վստահեցնում է Իրանի գլխավոր շտաբի ղեկավարը։
Բաղերին պնդում է, որ այս այցը պարզապես պատահական ուղևորություն է, որը տեղի է ունենում ամեն տարի երկրի սահմաններում: