«Գազպրոմը» կունենա ավելի մեծ հասույթ ավելի ցածր գների դեպքում. Հովիկ Աբրահամյան
«Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա դիտարկմամբ` շահագրգռվածությունը մեծ է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:
Վարչապետի կարծիքով` գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում են, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում:
«Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- ընդգծեց Աբրահամյանը: