Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ. Ղարիբաշվիլի
Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ Թբիլիսիի կլինիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ բժիշկներից մեկը փորձել է ապօրինի կերպով վերցնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ անալիզների նմուշները։
Այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք և անձամբ ես ցույց տվեցինք այս ժեստը, բայց հաշվի առնելով, որ նրանց կողմից նման արտառոց պահվածք կար, այս ամենը շատ կասկածելի էր, մենք համագործակցությունը շարունակելու ցանկություն չունենք»,- ասել է վարչապետը։