Կադիրովի բանակը տանկերով ու ինքնաթիռներով զինվելու իրավունք կստանա
Չորեքշաբթի օրը Պետդումայի ընդունած օրինագծի շնորհիվ ռուսական գվարդիայի կազմում Ռամզան Կադիրովի ստորաբաժանումներն իրավունք կունենան զինվել ցանկացած ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ տանկերով և ինքնաթիռներով։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Մինչ այս Չեչնիայի ղեկավարի զորքերը ունեին միայն թեթև զրահատեխնիկա։