Վուչիչը ՆԱՏՕ-ին խնդրել է պաշտպանել Կոսովոյի հյուսիսում բնակվող էթնիկ սերբերին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Դաշինքին խնդրել է պաշտպանել Կոսովոյի հյուսիսում բնակվող էթնիկ սերբերին՝ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով։
Սերբիայի նախագահը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հետ քննարկումներ է անցկացրել Կոսովոյի հյուսիսում լարված իրավիճակի շուրջ։
«Մենք խնդրեցինք ՆԱՏՕ-ին վերահսկողություն վերցնել և ապահովել արժանապատիվ կյանք Կոսովոյի հյուսիսում: Ես փորձեցի նրան մատնանշել կարևոր բաներ: Ես խնդրեցի ավելի մեծ անվտանգություն ապահովել Կոսովոյի մեր ժողովրդի համար», - ասել է Սերբիայի ղեկավարը: