Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
Ստվարաթղթե արկղեր, մետաղական արգելանշաններ. փողոցների երթևեկելի մասում կանգնակների տեղադրումն արգելվում է օրենքով:
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը՝ պարեկային ծառայության հետ ամենօրյա ուժեղացված ստուգայցեր է անում։
Կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։