Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նորից ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ, ինչի մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Աբրահամը հավաքել է առավելագույն թվով ձայներ:
Ավելացնենք, որ այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ: Արթուրի մարզիչը՝ Ուլի Վեգները, նույնպես հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: Նա այդ մրցանակին է արժանանում 13-րդ անգամ: