Մարզիկը դաշտում ձևացրել է, թե վատացավ ու կանչել է ընկերուհուն. ամուսնության հետաքրքիր առաջարկություն՝ ՀՀ կարատեի գավաթի մրցաշարում (տեսանյութ)
Երևանի «Գազպրոմ» ուսումնամարզական համալիրում տեղի է ունեցել Հայաստանի գավաթ 2023 կարատեի մրցաշարը:
Մրցաշարի ժամանակ մարզիկներից մեկն անսովոր կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։ Մարզիկը ձևացրել է, թե այդ պահին ինքնազգացողությունը վատացավ: Նա խնդրել է ձայն տան սիրելիին:
«Եվան ո՞վ է»,- բացականչել են դահլիճից, աղջիկը վազքով եկել, ջուր է հասցրել, փոխարենը ստացել է մատանի։
Տեսանյութ