Հարամ լինի այս ամսվա համար ձեր ստանալիք աշխատավարձը. Անահիտ Բախշյանը՝ աղբահանության պատասխանատուներին (լուսանկարներ)
ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը լուսանկարներ է հրապարակել իր բնակության վայրից՝ Առնո Բաբաջանյան փողոցից, որոնցում երևում է, որ աղբահանությունը ոչ պատշաճ է իրականացվում:
«Մալաթիայի աղբահանության ծառայության դեմքը Հարավ արևմտյան Բ4 թաղամասում։ Ափսոս նկարով հնարավոր չէ ներկայացնել նաև գարշահոտը։ Հարամ լինի այս ամսվա համար ձեր ստանալիք աշխատավարձը։ Այսպիսի վիճակ վաղուց չկար»,- գրել է Բախշյանը։