Ռուսաստանը կարող է վերադառնալ հացահատիկի գործարքին միայն մեկ դեպքում. Զախարովա
Ռուսաստանը կարող է վերադառնալ հացահատիկի գործարքի քննարկմանը, եթե ՄԱԿ-ը կատարի Ռուսաստանի հետ հացահատիկի և պարարտանյութերի վերաբերյալ հուշագիրը:
Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը ևս երեք ամիս ունի հուշագիրը կյանքի կոչելու համար։ Միայն այս դեպքում Մոսկվան կվերադառնա՝ քննարկելու գործարքը։