Ասում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Քաղաքականություն

Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով»։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:

Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։

Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապավինելով բոլոր նրանց խղճին, ումից կախված է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործությունը կանխելու որոշման ընդունումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչությանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը լիահույս է, որ մեր ժողորդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք չի մնա, և միջազգային հանրությունն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին և մարդասպաններին, այլ տեր կկանգնի Արցախի Հանրապետության ժողովրդին:

Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է, որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: