Զոհված ազատամարտիկի քաղցկեղով հիվանդ այրին սպասում է ՊՆ աջակցությունը. (տեսանյութ)
Գյումրեցի ազատամարտիկի այրի Սուսաննան քաղցկեղով հիվանդ է: Վիրահատության արդյունքում հեռացրել են կուրծքն ու այժմ նա քիմիոթերապիա է ընդունում: Նրան հաջողվել է ստանալ 3 կուրս, սակայն 4-րդի ժամանակն արդեն անցել է և չի կարողանում քիմիոթերապիա ստանալ, քանի որ գումար չունի:
Newspress.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան պատմեց, որ որպես զոհված ազատամարտիկի ընտանիք, երբեք պետական աջակցություն չեն ստացել, բացառությամբ 60 հազար դրամ օգնությունը, որը փոխանցվել է հիվանդանոց` բժշկական միջամտության համար:Կինն ապրում է որդու, հարսի և թոռների հետ, բայց աշխատանք չկա. գոյատևում են Սուսաննա Խաչատրյանի թոշակով:
Տիկին Սուսաննան մեզ հետ զրույցում անկեղծացավ, նշելով, որ ակնկալում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը:
Մանրամասները` տեսանյութում