Մտել էր բաց դռնով, գողացել հեռախոս ու դրամապանակ․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Հուլիս 8-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մի կին հայտնել էր, որ գիշերն անհայտ անձը բաց դռնով մտել է իր բնակարան և գողացել բջջային հետախոս ու դրամապանակ, որի մեջ կային բանկային քարտեր ու անձնագիր:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողություն կատարողը մշտական բնակության վայր չունեցող մի տղամարդ է՝ 43 տարեկան:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում