«Սա տեսակ է, մաքուր նիկոլական տեսակ»
Սա տեսակ է, մաքուր նիկոլական տեսակ։ Էնպես չի, որ սա կամ մեկ այլ հոգով քպական էս ձև չի մտածում, սա էլ նորություն էր իմ ու շատերի համար, դրա համար եմ էս տեսանյութով կիսվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը՝ տեղադրելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցազրույցից մի հատված:
«Բայց հլա տեսեք, ոնց է իր ասածին հոգով սրտով հավատում, ոնց են մտնում իրենց դերի մեջ, մի ամբողջ ժողովրդի փուռը տալով։ Ու ստեղ կապ չունի արցախցի, թե տավուշցի, վաղն էլ շատ հեշտությամբ, մեծ մեծ խոսելով, ձեռքները մեկ այլ շրջանի հայությունից են լվանալու։
Էս տեսակներին գիտնականները պետք է ուսումնասիրեն, համոզված եմ սրանց գլխուղեղների մեջ կհայտնաբերվեն կառուցվածքային անոմալիաներ, իրենք սովորական մարդիկ չեն, իրենք չգիտեմ եսիմ ինչ են...»: