Մեր իշխանությունը թnւրքից բեթար ա․ եթե անզոր են՝ թող գոնե դուրս գան, խաբեն, մի բան ասեն․ անհետ կորածի ծնող (տեսանյութ)
Հրամանատարների դատը հնդկական կինո է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ դժգոհելով դատավարությունից։ Նրանք կառավարության դիմաց եկել են որևէ մեկին հանդիպելու ակնկալիքով, որպեսզի կարողանան հասկանալ` որտեղ են իրենց տղաներն ու ինչ է տեղի ունեցել նրանց հետ։
«Մեր իշխանությունը թուրքից բեթար ա․ եթե անզոր են՝ թող գոնե դուրս գան խաբեն, մի բան ասեն»,- ասաց մի տարեց ծնող, ով վստահ է՝ իրենց քաջ տղաներին միտումնավոր են զոհ տվել։
Մանրամասները՝ տեսանյութում