1,5 ամիս առաջ ասացին՝ էս երկու օրն Աբազյանի հետ հանդիպում կկազմակերպենք՝ դեռ սպասում ենք․ անհետ կորածի մայր
«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները, գերիների, պատանդների ծնողները ՀՀ կառավարության շենքի դիմաց են և հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։
Անհետ կորածի ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մոտ 3 տարի է անցել, ու թեև չեն նստել ձեռքերը ծալած, բայց ոչ ոք իրենց որդիների գործով չի զբաղվել։ Թեև որոշ պաշտոնյաներ ընդունել են ծնողներին, լսել նրանց, բայց միայն այդքանը։
«2 տարի 9 ամիս էստեղ ենք, մեզ ոչ ոք ոչ մի պատասխան չի տվել ու չեն էլ կարող տալ»,-ասաց Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
Մոտ 2 ամիս առաջ էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ընդունարանում են եղել։ Ծնողների խոսքով՝ աշխատակիցները խոստացել են հանդիպում կազմակերպել Աբազյանի հետ։
«Ասեցին՝ էս երկու օրը կկազմակերպենք, բայց ամիս ու կես է՝ սպասում ենք, ու ոչ մի լուր»,-ասաց անհետ կորածի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում