Ասում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Քաղաքականություն

Փաշինյանը սխալվում է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին փոխանակել Արցախի հետ. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս փորձեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներկա ողբերգական իրավիճակից՝ մեղադրելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Սա սովորական հնարք է, որը Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից օգտագործվում է Արցախյան պատերազմում իր պարտությունը քողարկելու և երկրի ազգային շահերը չպաշտպանելու համար։

Սա չի նշանակում, որ նախկին ղեկավարներն անթերի էին։ Նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել, և ես բազմիցս քննադատել եմ նրանց՝ նախագահականում դեմառդեմ նստած։ Նրանք, ովքեր Փաշինյանի հասցեին իմ հնչեցրած քննադատությունները որակում են որպես նախկին ղեկավարների պաշտպանություն, բացարձակապես սխալվում են։

Ահա թե ինչ է ասել Փաշինյանն անցյալ ամիս, երբ վկայություն էր տալիս 2020 թվականի Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում.

«2000 թվականի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հրատարակվել է հետևյալի մասին, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2000 թվականի ապրիլի 25-ին Գլենդելի [Կալիֆորնիա] հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, իր բնորոշմամբ, «շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի» ժամանակ, հայտարարել է հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Փաշինյանը հավելեց. «Ելույթը հրապարակվել է «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում (2000 թ.), որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերոնշյալ առաջարկում, «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման...»։

Քանի որ Փաշինյանը հղում արեց 2000 թվականի մայիսի 25-ին «Կալիֆորնիա կուրիեր» թերթում իմ գրած խմբագրականին, որից մի քանի տող վերատպվել էր «Առավոտ» օրաթերթում, կցանկանայի պարզաբանել այն՝ մեջբերելով 23 տարի առաջ գրած հոդվածիցս՝ «Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ. լա՞վ գաղափար, թե՞ քաղաքական ինքնասպանություն» վերնագրով։

Այն, ինչի մասին ակնարկում է Փաշինյանը, 1992 թվականին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդական Փոլ Գոբլի առաջարկն էր՝ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հարավային շրջանը՝ Մեղրին, Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ։ Այդ գաղափարը մերժվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի կողմից։

Փաշինյանը մասամբ խեղաթյուրում է Գլենդելում Օսկանյանի ասածը. 2000 թվականի իմ խմբագրականում ես մեջբերել եմ Օսկանյանի խոսքերը. «Բազմաթիվ խոսակցություններ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Քննադատություններ կան, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Մեղրին տալ Ադրբեջանին։ Իրականում այդ լուրերի մեջ ճշմարտության փոքր տոկոս կա։ Տարածքների փոխանակման վերաբերյալ նման առաջարկ է արվել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի նախագահին։ Սակայն նման առաջարկը մերժվել է։ Հայաստանը դա չի ընդունել որպես բանակցությունների հիմք»։ Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ այս առաջարկը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ապացույցն այն է, որ Մեղրին չի փոխանակվել Արցախի հետ։

Այդուհանդերձ, Օսկանյանը շարունակեց իր ելույթը՝ հարցեր բարձրացնելով իր պնդման առնչությամբ, որ Հայաստանը մերժել է Գոբլի ծրագիրը։ Փաշինյանն այժմ շահարկում է Օսկանյանի լրացուցիչ հայտարարությունը։

Ահա թե ինչ է ասել Օսկանյանն իր լրացուցիչ հայտարարության մեջ, որի մասին ես հայտնել եմ 2000 թվականի իմ հոդվածում. «Բայց թույլ տվեք ասել հետևյալը. ես չեմ ուզում, որ դուք ինձ սխալ հասկանաք։ Դա մերժվել է, այն կմերժվի, և դա իրագործելի ծրագիր չէ։ Այնուամենայնիվ, սա այնպիսի առաջարկ է, որի մասին արժե մտածել։ Դա տեղի չի ունենում: Դա տեղի չի ունենա, բայց երբ մարդիկ ասում են, որ դավաճանություն է նույնիսկ դրա մասին մտածելը, ես կուզենայի պատասխանել դրան։ Եկեք մի փոքր խորը մտածենք դրա մասին: Այս առաջարկը որոշակի տրամաբանություն ունի։ Պարզապես զուտ էմոցիոնալ հիմքով նման առաջարկը մերժելը սխալ է։ Մենք դա արել ենք։ Մենք պետք է լրջորեն վերլուծենք դա։ Հետաքրքիր է՝ միգուցե մենք սխալվում ենք՝ ոչ ասելով։ Ինչի՞ց ենք մենք վախենում։ Ինչո՞ւ չենք վերլուծում։ Տաբո՞ւ է։

Եկեք ստուգաթերթ կազմենք, եկեք վերլուծենք թերթերում: Այն ունի դրական և բացասական կողմեր: Այն, ինչի համար ես կոչ եմ անում, այն է, որ այս հարցի շուրջ հնարավոր լինի շատ առողջ բանավեճ և երկխոսություն ծավալել, քանի որ այս առաջարկի մասին արժե մտածել»:

Չգիտեմ, թե ինչու էր Օսկանյանը փոխանակման առաջարկը բազմիցս մերժելուց հետո շարունակել ասել, որ «արժե մտածել»։ Իմ կարծիքով մտածելու բան չկար։ Դա ակնհայտորեն անընդունելի առաջարկություն էր, որով Հայաստանին առաջարկվում էր փոխանակել հայկական մի տարածքը՝ Արցախը, հայկական մեկ այլ տարածքի՝ Մեղրիի հետ։ Օսկանյանի սպեկուլյատիվ խոսքերն առիթ տվեցին Փաշինյանին մեղադրելու նրան՝ անգամ նման վատ գաղափար նկատի ունենալու համար։

2000 թվականի իմ խմբագրականը ես ավարտել եմ հետևյալ խոսքերով. «Հայաստանը նման փոխանակումից ոչինչ չի շահի, սակայն շատ բան կկորցնի»: Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին։

Ի վերջո, նրանց համար, որոնք կարծում են՝ քանի որ Հայաստանը կորցրեց Արցախի մեծ մասը 2020 թվականի պատերազմում, գուցե Օսկանյանը ճիշտ էր, երբ դիտարկում էր Մեղրին Արցախի հետ փոխանակելը, պետք է ասեմ, որ Ադրբեջանի անհագ ախորժակը չի բավարարվում Արցախի կամ նույնիսկ Մեղրիի գրավմամբ։ իմպերիալիստական նկրտումները տարածվում են ամբողջ Հայաստանի վրա։ Հայաստանի ղեկավարները որքան շատ գնան տարածքային զիջումների, այնքան Ադրբեջանին կխրախուսեն պահանջել ավելի շատ հայկական տարածքներ: Միակ լուծումը հայկական զինված ուժերին ժամանակակից մահաբեր զենքով զինելն է և իր տարածքը ադրբեջանական հետագա ներխուժումներից պաշտպանելը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի