«Փյունիկը» մեկնեց Էստոնիա (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» մեկնեց Էստոնիա։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի «Նարվա Տրանսին»։
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։
Առաջին խաղում «Փյունիկն» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում «Նարվա Տրանսին» հաղթել էր 2:0 հաշվով։