Ֆիզկուլտ ինստիտուտում հայտնաբերվել են ինքնաձիգեր
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։
Ոստիկաններն ու պարեկներն ինստիտուտի նկուղային հարկում, արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգ։
Թե ինչ հանգամանքներում են դրանք հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։