Ալիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
Քաղաքականություն

Ազատության քննարկումներ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը հրապարակել է «Post Nikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածը։ Երևի բնական է, որ նման բարդ հարցադրումներն արվում են նման պայմաններում. մի բանտում հեղինակն է, մյուսում՝ հայրենիքի մի հատվածը, իսկ լայն հասարակությունը մոտավորապես ռազմագերու կարգավիճակում է։

Աշոտյանի հարցադրումը սկզբում բերելու է մի նոր մեծ խումբ հարցերի, որից հետո նոր միայն սկսվելու է պատասխանների փուլը։ Ըստ իս, շատ կարևոր է հասկանալ այս պահին մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ժամանակ առ ժամանակ շատերը, այդ թվում՝ ես, մտածում ենք, որ այսօրվա հենքը թույլ չի տալիս հեռանկարում մեծ վերականգնում ակնկալել։ Բայց սա ուղղակի դրվագ է, և ճիշտ չէ, որովհետև այն պահից, երբ հասկանում ես, թե որն է բանալին, որն է լուծումը, շատ ու շատ բարդ բարդեր հարցեր գտնում են իրենց պատասխանները։

Երեկ աչքովս ընկավ Գարիկ Մարտիրոսյանի նոր կլիպը, որին մասնակցում էին մեծ թվով հայ «սելեբրիթիներ»՝ ուրախ ու հավես։ Նայեցի, որովհետև վստահ էի, որ այն պետք է լիներ SOS՝ շրջափակված Արցախի մասին։ Բնականը դա էր, մյուսը չգիտեմ, թե ինչ է։ Ես իհարկե սխալվեցի, որովհետև կլիպը ոչ մի կապ չուներ դրա հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս օրերին իրենց պահում ուկրաինական աստղերը, ռուսները, մենք ժամանակին տեսել ենք վրացիները կեցվածքը։ Իսկ մենք՝ 120 հազար մարդու՝ ցեղասպանության վտանգի առաջ, թուրքական տանկերի ուղիղ նշանառության տակ լինելու, 30 հազար երեխայի ու հղի կանանց՝ սնունդ ու դեղեր չունենալու պարագայում, մեր սելեբրիթիները, բնական ռեակցիա տալու և բնական գործունեություն ծավալելու փոխարեն ընտրում են ազգային КВН-ի ժանրը։ Ինչո՞ւ է մեզ մոտ ամեն ինչ վերածվել КВН-ի՝ մշակույթը, քաղաքականությունը, քաղաքացիական կեցվածքը, իշխանությունը, մեր կյանքը, նույնիսկ՝ ողբերգությունը։

Ամեն ինչի հիմքում պետությունն է։ Լուրջ պետության պարագայում ամեն ինչ փոխվում է՝ մթնոլորտը, բարքերը, քաղաքացին, հասարակությունը, մտածողությունը… ամեն ինչ։

2016-ին ապրիլյանի ժամանակ նույն հայտնիները, մեդիադեմքերը, մեդիան լրիվ այլ տրամադրությունների մեջ էին, լրիվ այլ՝ կոնսոլիդացնող ու արժանապատիվ տրամադրությունների մեջ էին ու շատ կարևոր գործ արեցին, որովհետև պետությունը ուրիշ խնդիր էր դնում, որովհետև պետությունը աշխատում էր նրանց հետ։ Իսկ հիմա մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որը կարող է ցեղասպանվել КВН-ական տրամադրությունների մեջ։ Ամեն ինչի բանալին պետությունն է, և «Post Nikol» փուլի բովանդակությունը ուղիղ կապված է երկու հարցի հետ. ե՞րբ կլինի այդ փուլը, և ի՞նչ վիճակում կլինի պետականությունն այդ պահին։

Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը ազատ ու մտահոգ մարդու աշխարհայացքով առաջարկում է հանրային քննարկում ծավալել իր շարունակական հոդվածների շուրջ։ Միանում եմ կոչին ու ինքս կոչ եմ անում զարգացնել քննարկումներն ու գնալ բարդ ու բաց խոսակցության»։