Ղրիմի հրաձգարանում հրդեհ է բռնվել․ նախնական տվյալներով՝ այրվում է զինամթերքի պահեստ (տեսանյութ)
Ղրիմի Կիրովսկի շրջանի պոլիգոնում վթարը տեղի է ունեցել առավոտյան։ Տեղում շարունակվում են լսվել պայթյուններ, հայտնում է RT-ն:
Մոտակա 4 գյուղերից ժամանակավոր տարհանում է իրականացվում՝ ընդհանուր 2225 մարդ։ Նրանք կտեղավորվեն ժամանակավոր կացարաններում և կտրամադրեն անհրաժեշտ ամեն ինչ։
Ղրիմի կամուրջը բնականոն ռեժիմով աշխատում է, ինչպես վերջին երկու օրերին։