Ուկրաինական հակահարձակումը հեռու է ձախողումից. Պենտագոն
Ուկրաինան հակահարձակման համար պատրաստել է 17 բրիգադ: Այս մասին նշել են Պենտագոնում: Մի շարք կարևոր հայտարարություններ ևս արվել են ուկրաինական հակահարձակման մասին:
Ուկրաինական հակահարձակումը հեռու է ձախողումից, չնայած այն հանգամանքին, որ այն ընթանում է նախատեսվածից ավելի դանդաղ:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր խնդիրը հիմա ականապատ դաշտերն են, այլ ոչ թե ռուսական ավիացիան:
Միջազգային կոալիցիան հակահարձակման համար նախապատրաստել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 63 հազար զինվորական:
Ուկրաինան կստանա M113 զրահատեխնիկայի խմբաքանակ եվրոպական երեք երկրներից: