Ֆանարջյան հիվանդանոցը` պետական հոգածության բացակայության ապացույց
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը գտնվում է պետական հոգածության ներքո: Հենց դա է պատճառը, որ այս հիվանդանոցը արժանանում է այն վերաբերմունքին, ինչ պետության կողմից արժանանում է սեփական ժողովուրդը:
Այս հիվանդանոցում բուժվում են մարդիկ, որոնց կյանքը կախված է օրերից կամ ամիսներից: Միաժամանակ սա այն հիվանդանոցն է, որտեղ հիվանդների համար ամենատարրական պայմաններն են բացակայում: Հիվանդանոցի քարուքանդ շենքն ու սանիտարական պայմաններն արդեն իսկ հիվանդներին ապրելու հույս չեն ներշնչում:
Հիվանդանոցն ունի մոտ 13 բաժանմունք, շահագործման է հանձնվել 1980-ական թթ. և մինչ օրս կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Հիմնովին շարքից դուրս եկած հիվանդանոցի ամեն մի բաժանմունք մոտավորապես 75 մլն դրամի ծախս է պահանջում վերանորոգման համար: Պետությունն այդ գումարը չունի: Հիվանդանոցն է փորձում սեփական միջոցներով ինչ-որ աշխատանքներ անել:
Մինչդեռ եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանն ամեն շաբաթ մեկ միլիոն վարկ է վերցնում, իսկ Հայաստանի արտաքին պարտքը հատեց 5 մլրդ դոլարի սահմանը, որտեղ են գնում այդ գումարները` հաշվետվություն չկա: Առարկայական հաշվետվությունն այսօր պետական հոգածության ներքո գտնվող այս հիվանդանոցն է: