Սպերցյանը կարող է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում» կամ «Ռեալում». Իվիցա Օլիչ
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին: Այս մասին գրում է Metaratings.ru-ն:
Լրագրողը նշել է, որ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն կա «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ռեալ»-ի կողմից և արդյոք հնարավոր է, որ ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվի նման ակումբներից մեկը. Օլիչը մասնավորապես նշել է.
«Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, ինչ խաղում է Ռուսաստանում, նա խաղադաշտում տարբերություն է ստեղծում, հավաքականում լավ հանդիպումներ է անցկացրել ուժեղ թիմերի դեմ, ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ, որ նա կարող է նման թոփ ակումբներ գնալ»,- նշել է Իվիցա Օլիչը։