Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել են
Հասարակություն

Մոտ 11 մլն դրամ՝ Մանամա գործուղման համար․ ո՞ւմ գիշերակացի համար է ավելի թանկ վճարվում

hayastan.news-ը գրում է.

«Ալեն Սիմոնյանն ու իր գլխավորած պատվիրակությունը այս տարվա մարտի 11-15 մեկնել են Մանամա (Բահրեյնի Թագավորություն), որտեղ նրանք մասնակցել են Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը, որոնք ԱԺ-ից ամենաշատ գործուղումների մեկնողներից են, ինչի մասին հրապարակումներ արվել է, որ վերջին մեկուկես ամսում չորս երկիր մեկնել, որից երկուսը՝ ԱՄՆ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը, Ազգային ժողովի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։

Այս կազմի հյուրանոցի համար պետական բյուջեից վճարվել է շուրջ չորս միլիոն դրամ (3 մլն 917 հազար 970 դրամ), իսկ ավիատոմսի համար՝ 5 մլն 291 հազար դրամ։ Բայց սա ամենը չէ։ Գործուղման մեկնած անձանց համար պետբյուջեից վճարվել է նաև օրապահիկ, որի վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմը չէր տրամադրել՝ հուշելով, որ օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի, այդ թվում՝ օրապահիկի վերաբերյալ չափերի մասին տեղեկություն կարող ենք ստանալ կառավարության հրապարակած համապատասխան որոշման մեջ տեղ գտած ցանկից։ Ըստ այդ ցանկի՝ Մանամա գործուղվող աշխատողների օրապահիկը մեկ օրվա համար սահմանված է 96 դոլար։ Ըստ այդմ՝ 11-հոգանոց պատվիրակությամբ չորս օրով Մանամա մեկնելու համար ավիատոմսի և գիշերակացի համար, ըստ ԱԺ-ի տրամադրած թվերի, պետբյուջեից ծախսվել է շուրջ 9,5 (9 մլն 208 հազար 970) ՀՀ դրամ, գումարած՝ 11 հոգու համար նախատեսված օրական 96-ական դոլար օրապահիկը։ Ընդ որում, նրանցից մի քանիսն ավելի վաղ էին մեկնել Մանամա, օրինակ՝ Զաբելը Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը այնտեղ են գտնվել մարտի 10-16 ժամկետով, այսինքն՝ 6 օր, Ծովինար Վարդանյանը՝ մարտի 10-15 (5 օր), իսկ Մամիկոն Մարգարյանը՝ 8 օր ժամկետով (մարտի 8-16), հետևաբար նրանց հատկացվող օրապահիկը ավելի շատ է։ Ստացվում է, որ Մանամա գործուղվածների օրապահիկը կազմում է ընդհանուր 5088 դոլար, որը կազմում է մոտ 2 մլն դրամ։ Այսինքն՝ Մանամա գործուղման համար պետբյուջեից վճարվել է ընդհանուր մոտ 11 մլն դրամ գումար»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում