Սաուդյան Արաբիայի լիգան մի քանի ամսից կանցնի Թուրքիայի և Հոլանդիայի լիգաներին․ Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ կլինի, քան Թուրքիայի և Հոլանդիայի առաջնությունը։
«Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ մրցունակ է լինելու։ Ես ասացի, որ երեք տարի հետո այդպես կդառնա, բայց ներկայիս տեմպերով մի քանի ամսից Սաուդյան Արաբիայի առաջնությունը կշրջանցի Թուրքիայի ու Հոլանդիայի լիգաները»,-ասել է Ռոնալդուն։