Բրունո Ֆերնանդեշը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա
Բրունո Ֆերնանդեշը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Անցյալ ամիս Բրունոն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների առնվազն երկու առաջարկ, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի:
Սպասվում է, որ նոր մրցաշրջանում պորտուգալացին կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը զրկեց Հարի Մագուայերին այս կարգավիճակից։