Տուխելը ցանկանում է, որ «Բավարիան» Չուամենին գնի Մադրիդի «Ռեալից»
Թոմաս Տուխելը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին տեղափոխվի «Բավարիա»։
Ինչպես հայտնում է SPORT1-ը, մյունխենցիների գլխավոր մարզիչը դեռ հույս ունի, որ այս ամառ ակումբը պաշտպանի հետ պայմանագիր կկնքի:
«Բավարիա»-ն արդեն առաջին շփումներն է ունեցել ֆուտբոլիստի թիմի հետ: Չուամենին իր ֆրանսիացի թիմակիցներին հարցեր է տվել «Բավարիա»-ի վերաբերյալ։