Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Հուլիսի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը հատկապես ընդգծվել է Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։