Ֆիդանը և Լավրովը քննարկել են հացահատիկի գործարքը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ խոսակցությունը ծավալվել է նաև Անկարայի կողմից Մոսկվայից անտառային հրդեհները մարելու համար ինքնաթիռներ գնելու մասին։
«Քննարկվել են Ստամբուլի հացահատիկի համաձայնագրի շրջանակներում վերջին զարգացումները և անտառային հրդեհները մարելու համար Ռուսաստանից խոշոր ինքնաթիռներ գնելը»,- ասվում է թուրքական նախարարության հայտարարության մեջ։