Թուրքիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը
Թուրքիան և Սաուդյան Արաբիան մի շարք համաձայնագրեր են ստորագրել ուղղակի ներդրումների, պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, պաշտպանության և կապի ոլորտներում։
Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Պայմանագրերը ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններից հետո։