Թուրքիան առաջարկ է ստացել Ուկրաինայից
Անկարան Կիևից դիմում է ստացել առանց Ռուսաստանի մասնակցության հացահատիկի գործարքը վերսկսելու առաջարկով, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ Թուրքիան ՄԱԿ-ի հետ համաձայնեցնում է հացահատիկի գործարքի վերսկսման հնարավորության հարցը, որոշումներ չեն ընդունվել։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական նամակներ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ առաջարկելով շարունակել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության կամ դրան համարժեք եռակողմ ձևաչափով աշխատանքը։