Ճապոնիան և Ֆրանսիան առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի օդաչուները հուլիսի 26-ից 29-ը կանցկացնեն իրենց առաջին համատեղ ռազմական ավիացիոն զորավարժությունները։
Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադան։
«Այս նշանակալից նախաձեռնությունը միտված է նպաստելու Ֆրանսիայի ներգրավվածությանը բաց և ազատ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակարգի իրականացմանը»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը։
Ակնկալվում է, որ երեք F-15 կործանիչներ և երկու F-2 կործանիչներ կներգրավվեն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերից, և երկու Rafale կործանիչներ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերից։