Սիրիայում լարված միջադեպ է գրանցվել ռուս և ամերիկացի օդաչուների միջև
Ռուս կործանիչի օդաչուի գործողությունները Սիրիայի երկնքում վտանգի են ենթարկել ամերիկյան լրտեսական ինքնաթիռի անձնակազմի չորս անդամների կյանքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։
Հուլիսի 16-ին ռուսական Սու-35 կործանիչը շատ մոտ է թռչել ամերիկյան MS-12 հետախուզական ինքնաթիռին։
Թե որքան մոտ է թռել ռուսական կործանիչը, պաշտոնյաները չեն ճշտել։