Ասում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Քաղաքականություն

Պետք է գնալ սրացման, բայց՝ սառը հաշվարկած ու գրագետ․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։ Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակության»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։

Մենք ունենք ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակից։ Ու մեզ հարկ չեն համարում ասել՝ ի՞նչ են անում, ի՞նչ են բանակցում, ի՞նչ լուծումներ են առաջարկում, ի՞նչ զարգացումներ են տեսնում։

Իշխանությունը ամբողջությամբ հրաժարվել է հասարակության հետ կոնտակտներից, նա հաշվետու չէ իր ժողովրդին։ Արտգործնախարար, ԱԽՔ անընդհատ հանդիպումների մեջ են, ու ոչ ոք չգիտի՝ ստվերում ինչ է կատարվում։
Խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի գործում, հակառակ դեպքում ինքը կսրեր այս հարցադրումը, և ԱԺ-ն չէր ունենա հանգիստ կյանք։ Մոտ 330 հազար ձայն ստացած խորհրդարանական ընդդիմության ինստիտուտից մնացել են հազիվ 8-10 հոգի անհատապես հանդես եկող, անհատական գործունեություն ծավալող պատգամավորներ։ Ինչու՞, ո՞ր իրավունքով։

220 օրվա շրջափակման ընթացքը և իրավիճակը հուշում են, որ պետք է գնալ սրացումների։ Հակառակ դեպքում աշխարհը ոչինչ չի նկատելու, չի ձեռնարկելու։ Արցախում այդ առումով ճիշտ որոշումներ են կայացվում։ Բայց ես ունեմ մտավախություն, որ մենք արձանագրելու ենք, որ չունենք սրացման գնալու, գրագետ պայքարի ենթակառուցվածքներ։ Չունենք, որովհետև չենք աշխատել թե´ մինչև շրջափակումը, թե´ այս 220 օրվա ընթացքում։ Այս խնդիրը հիմա հընթացս պետք է լուծենք։

21-րդ դարում տեղի է ունենում 120 հազար մարդու, մի ողջ պետության խեղդամահության օպերացիա, ու այն կշարունակվի, եթե մենք գրագետ չաշխատենք։ Իսկ գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը փոխել հնարավոր է, լավ արդյունքներ ստանալ հնարավոր է։ Վստահաբար։
Գալիս ենք հաջորդ ամենակարևոր հարցին. անհատական պայքարով կամ սիրողական դիմադրությամբ մենք՝ հասարակության ակտիվ, իրավիճակի հետ չհաշտվող հատվածը, արդյունք չենք ունենալու։ Պետք է.

- Ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն, որպեսզի աշխարհը ընկալի, թե իրականում այստեղ ինչ է կատարվում,
- Ստեղծել պայքարի կազմակերպման-կոորդինացման ինստիտուտներ, որպեսզի մշակվեն ճիշտ գաղափարներ, կայացվեն որոշումներ,
- Ստեղծել պայքարի ենթակառուցվածքներ, որպեսզի գաղափարներն ու որոշումները տեղում ռեալիզացվեն ու չմնան ֆեյսբուքյան տիրույթում։

Պետք է նոր, իրականում գործող ինստիտուտ, կառույց, կազմված լուրջ որոշումներ կայացնելու ունակ ու նաև այդ որոշումների ռեալիզացիայի համար որոշակի ռեսուրսների տիրապետող մարդկանցից, որոնք վերջապես կազատեն ռազմագերու կարգավիճակում հայտնված հասարակությանն ու մարդկանց կտան արդյունավետ գործելու հնարավորություն՝ խնայելով հանրային էներգիան ու ուղղելով այն ճիշտ հունով։ Հակառակ դեպքում տասնյակ հազարավոր պարկեշտ, գործելու պատրաստ մարդիկ կշարունակեն ամեն մեկն իր տեղում խելագարվել սեփական անելիքի չիմացությունից ու մսխել իրենց թանկագին էներգիան ու ժամանակը ցածր օգտակարության գործողությունների վրա»։