Եկա իջա, հենց իմացա՝ նոր են նորոգում․ ստեղ մեկը տոռմուզ տա, կգնա կհասնի էն պատին. Փաշինյանին դուր չեկավ ճանապարհի վիճակը (տեսանյութ)
Մասիս համայնքում ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: Նիկոլ Փաշինյանն այցելել է Մասիս՝ ծրագրին ծանոթանալու։
Ծրագրի արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Միջոցները տրամադվել են պետբյուջեից:
Մասիսի թիվ 3 մսուր մանկապարտեզի շենքն արդեն իսկ կառուցվել է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է 276 մլն 508 հազար դրամ, որից 50%-ը համայնքի բյուջեն է, իսկ 50%-ը՝ պետական բյուջեն:
Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:
Ծանոթացա նաեւ Վաղարշապատ-Մասիս Մ-2 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Կատարվել են աշխատանքների 85 %-ը: Սակայն Փաշինյանին այնքան էլ դուր չեկավ ճանապարհի վիճակը։
«Եկա իջա, հենց իմացա՝ նոր են նորոգում․ մեկը տոռմուզ տա, կգնա կհասնի էն պատին»,-ասաց նա՝ նկատի ունենալով ճանապարհի շինարարության կիսավարտ վիճակը:
Նշենք, որ Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 875 մլն 737 հազար դրամ: