Հունաստանը հացահատիկի գործարքի առաջարկ է արել
Հունական Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի ղեկավար Կոնստանտինոս Հաթզիմիխայիլն առաջարկել է ուկրաինական հացահատիկը ցամաքային ճանապարհով տեղափոխել Հունաստան Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստ, այնտեղից այն արտասահման ուղարկելու համար։
«Ռուսաստանի դուրս գալը ուկրաինական հացահատիկի արտահանման անարգել հոսքի մասին համաձայնագրից խիստ անհրաժեշտ է դարձնում նոր ցամաքային միջանցքների ստեղծումը կամ ակտիվացումը դեպի Ալեքսանդրապոլիս նավահանգիստ»,-նշել է նա: